Սպորտ

Վարազդատ Հարոյանը նորամուտը նշեց «Կադիս»-ի կազմում

1 րոպեի ընթերցում

Վարազդատ Հարոյանը նորամուտը նշեց «Կադիս»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը նորամուտը տոնեց իսպանական Լա լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 2021/22 մրցաշրջանի անդրանիկ տուրում «Կադիս»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լևանտե»-ին: Հյուրերին` «Լևանտե»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց խաղի 39-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի ընկավ Մորալեսը:«Կադիս»-ը կարողացավ խուսափել պարտությունից հանդիպման ավելացված ժամանակում: Գոլն իր ակտիվում գրանցեց Էսպինոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 81-րդ րոպեին:

Հաջորդ հանդիպումը «Կադիս»-ը կանցկացնի օգոստոսի 20-ին` մրցելով «Բետիս»-ի հետ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում