Իրանում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել
1 րոպեի ընթերցում
![Իրանում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1060777.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները երկրում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված հնգօրյա հանգստյան օրեր են հայտարարել և արգելել տեղաշարժը երկրի շրջանների միջև: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կորոնավիրուսի տարածման դեմ շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Ռաիսին հայտնել է, որ տեղաշարժման սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 15-ից և շարունակվեն մինչև օգոստոսի 21-ի առավոտ: Նա հավելել է նաև, որ բոլոր հիմնարկները, գրասենյակներն ու բանկերը դադարեցնելու են աշխատանքները:
Օգոստոսի 14-ի դրությամբ՝ Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 մլն 389 հազար 85 դեպք, մահացել է 97 հազար 208 մարդ: Պատվաստվել է 18 մլն 581 հազար 226 մարդ, որոնցից 3 մլն 813 հազար 628-ը՝ երկու դեղաչափով: