ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է Աֆղանստանի արևելյան Պակտիա նահանգում կորոնավիրուսի դեմ պատվաստումն արգելելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է աֆղանական Shamshad հեռուստաալիքը ։
Հեռուստաալիքի տեղեկության համաձայն ՝ Պակտիա նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վալայաթ Խան Ահմադզայը լրագրողներին հայտնել է, որ անցած շաբաթ այդ տարածաշրջանը գրաված թալիբներն արգելել են պատվաստումը նահանգի տարածաշրջանային հիվանդանոցում: Բժիշկը պատմել է, որ պատվաստումների բաժանմունքը փակվել է արդեն առնվազն երեք օր, և այցելուներին ասում են, որ պատվաստանյութն արգելված է: