Սպորտ

«Նեֆթչի»-ի երկրպագուներին Ֆինլանդիայում չեն թույլատրել ադրբեջանական դրոշներ մտցնել մարզադաշտ

1 րոպեի ընթերցում

«Նեֆթչի»-ի երկրպագուներին Ֆինլանդիայում չեն թույլատրել ադրբեջանական դրոշներ մտցնել մարզադաշտ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինլանդիայում Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլի «ՀԻԿ»-«Նեֆթչի» հանդիպմանն ադրբեջանական ակումբի երկրպագուներին թույլ չեն տվել մարզադաշտ մտնել Ադրբեջանի դրոշներով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հելսինկիի «Բոլտ Արենա» մարզադաշտի մուտքի մոտ պատասխանատուները հայտնել են, որ համավարակի պատճառով ադրբեջանական թիմի երկրպագուների համար առանձին հատված չի հատկացվել, և, հետևաբար, չի թույլատրվում դրոշներով մուտք գործել տրիբունաներ:

Հանդիպումն ավարտվել է ֆիննական ակումբի հաղթանակով՝ 3-0 հաշվով: Հաղթանակը ֆիննական ակումբին հնարավորություն է տալիս շարունակել պայքարը Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում