Հասարակական

Ուժեղ քամու հետևանքով վնասվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը

1 րոպեի ընթերցում

Ուժեղ քամու հետևանքով վնասվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժեղ քամու հետևանքով օգոստոսի 11-ին վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ քամին ամբողջությամբ պոկել է այն, վնասվել է նաև արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։

ՊՈԱկ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին արգելոց-թանգարանի տարածքում են եղել նաև ԱԻ նախարարության աշխատակիցները։

Մասնագետների հետ անհրաժեշտ քննարկումներից հետո, ամենասեղմ ժամկետում, կվերացվեն վնասի հետևանքները, կնորոգվի արգելոց-թանգարանի տանիքը։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայցում է այցելուների ներողամտությունը և տեղեկացնում, որ առաջիկա մի քանի օրը թանգարանը փակ կլինի։ Այցելուները կարող են շրջել միայն հուշարձանի տարածքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում