Պատվաստումները պարտադիր չեն և պարտադիր չեն կարող լինել. Նարեկ Զեյնալյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասն օրվա կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում դիտվում է կորոնավիրուսի դեպքերի կայուն աճ, որը պայմանավորված է վիրուսի մուտացիայով` «Դելտա» շտամով, որի վարակելիության աստիճանը շատ ավելի բարձր է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանը

«Հաշվի առնելով դա՝ պատվաստումները պարտադիր չեն և պարտադիր չեն կարող լինել: Բայց և այնպես պետությունը կիրառում է որոշակի գործիքակազմ, որպեսզի բնակչությանը բերի պատվաստումների, որովհետև սա է միակ միջոցը համավարակի դեմ արդյունավետ պայքարի: Շատ եվրոպական երկրներում, ԱՊՀ երկրներում շատ ավելի խիստ մեթոդներ են կիրառվում՝ ընդհուպ մինչև հանրային վայրերի մուտքի արգելք, եթե անձը պատվաստված չէ»,- ասաց Զեյնալյանը:

Պատգամավորի խոսքով` Հայաստանում կիրառվում են տարբեր գործիքներ, հնարավորություն են տալիս բնակչությանը որպես այլընտրանք որոշակի ժամանակահատվածը մեկ անցնել թեստավորում, եթե անձը չի ցանկանում պատվաստվել:

«Այստեղ պարտադիր պատվաստման մասին խոսք լինել չի կարող: Եթե նույնիսկ դուք տեսնում եք ենթադրաբար մարդու իրավունքների որոշակի ոտնահարում, ապա նշեմ, որ հանրային առողջությունը շատ ավելի բարձր է, քան այդ ենթադրաբար մարդու իրավունքների ոտնահարումը: Եվ, այո, պետությունը պետք է շարունակի կիրառել որոշակի գործիքներ, որպեսզի բնակչությանը «ստիպի», բերի դեպի պատվաստումների, որպեսզի ունենանք առնվազն 50 տոկոս պատվաստվածություն բնակչության շրջանում, որպեսզի կարողանանք կառավարելի դարձնել համավարակի տարածումը»,- եզրափակեց Զեյնալյանը:

Հայերեն

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն