Սպորտ

«Չելսի»-ն` ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր

1 րոպեի ընթերցում

«Չելսի»-ն` ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը դարձել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի «Վինձոր Պարկ» մարզադաշտում կայացած խաղում միմյանց դեմ մրցեցին Լոնդոնի «Չելսի»-ն և իսպանական «Վիլիառեալ»-ը: Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեցին «Չելսի»-ի ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Հակիմ Զիեշը: Երկրորդ կեսի 73-րդ րոպեին «Վիլիառեալ»-ին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշվիը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ժերար Մորենոն: Ի վերջո, խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ ևս դարպասի գրավում չարձանագրվեց և որոշիչ եղան հետխաղյա 11-մետրանոց հարվածները: 6։5 հաշվով առավել դիպուկ գտնվեցին «Չելսի»-ի ֆուտբոլիստները:

Լոնդոնի «ազնվականները» իրենց պատմության մեջ երկրորդ անգամ` 1998 թվականից ի վեր, նվաճեցին ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում