Տարածաշրջանային

Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը հուլիսին աճել Է հինգ անգամ

1 րոպեի ընթերցում

Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը հուլիսին աճել Է հինգ անգամ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան այցելած միջազգային ճանապարհորդների թիվը հուլիսին 435 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Զբոսաշրջության ազգային վարչությունը:

Ընդամենը հուլիսին միջազգային ճանապարհորդները կատարել են 259,6 հազար այցելություն, որոնցից 176,3 հազարը եղել են տուրիստական: Միեւնույն ժամանակ տուրիստական այցելությունների թիվը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 403,7 տոկոսով:

Նշվում Է, որ հունվար ամսից մինչեւ հուլիս ընկած ժամանակաշրջանում ընդհանուր այցելությունների թիվը կազմել Է 745,7 հազար, ինչը 50,1 տոկոսով պակաս Է, քան գրանցվել Է 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: Ռուսաստանը երկրորդ տեղում Է: Հուլիս ամսին ամենամեծ թվով այցելությունները Վրաստան կատարել են Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացիները, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում