Հասարակական

Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը միավորել են ուժերը Հայաստանի և Արցախի աշակերտների առաջնորդական հմտությունները զարգացնելու համար

2 րոպեի ընթերցում

Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը միավորել են ուժերը Հայաստանի և Արցախի աշակերտների առաջնորդական հմտությունները զարգացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 1-ից մեկ ամիս ժամկետով Ucom ընկերությունը տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ 550 քարտ Հայաստանից և Արցախից «Աշակերտների առաջնորդություն» առցանց ճամբարին մասնակցող աշակերտներին: Այս ծրագիրն իրականացվում է «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից:

«Դպրոցը համալիր միջավայր է. պատերից դուրս, տանը, թե համացանցում մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի մեր երեխաներն առավելագույնս բացահայտեն իրենց տաղանդն ու ներուժը: Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարը հենց այդ հարթակն է։ Մենք հավատացած ենք, որ մեր համայնքները լի են անսահման հնարավորություններով, և մեր աշակերտներն ունեն դրանք բացահայտելու ողջ կարողությունը։ Մեզ միայն մնում է նրանց ապահովել ճիշտ գործիքակազմով և ուղղորդմամբ։ Սակայն դա մեզ մենակ չի հաջողվի՝ առանց այնպիսի աջակիցների, ինչպիսին է մեր վաղեմի գործընկեր Ucom-ը», - ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրենԼարիսա Հովհաննիսյանը։

«Շարունակում ենք մեր վստահելի և երկարամյա գործընկեր կազմակերպությանն աջակցել հանրակրթական հնարավորությունների ապահովման գործում: Ուրախ եմ, որ «Աշակերտների առաջնորդություն» առցանց ճամբարի մասնակիցներն ունեն հասանելիություն այս ծրագրի զանազան նյութերին՝ Հայաստանում ամենաարագ շարժական ցանցի միջոցով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Այս դասընթացների արդյունքում աշակերտները կներկայացնեն 120 ծրագիր, որոնք կխթանեն սեփական գյուղի կամ քաղաքի նկատմամբ երեխաների քաղաքացիական պատասխանատվությունը և դրական փոփոխությունները:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում