Տարածաշրջանային

Իրանը մտադիր չԷ լքել Վիեննայի բանակցությունները երկրի իշխանությունը փոխվելու պատճառով

2 րոպեի ընթերցում

Իրանը մտադիր չԷ լքել Վիեննայի բանակցությունները երկրի իշխանությունը փոխվելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը չի լքի Վիեննայի միջուկային գործարքի շուրջը բանակցությունները կառավարությունը փոխվելու պատճաով՝ նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի իշխանության գլուխ անցնելու ֆոնին: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Մենք երբեք չենք լքի Վեննայի բանակցությունները: Իրանում տեղի Է ունենում իշխանության ժողովրդավարական փոփոխում, եւ դա փոփոխություններ Է մտցնում գործադիր իշխանության կազմում»,- մեջբերում Է նրա խոսքը Fars News Agency-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը Վիեննայում ապրիլից ընթնում են բանակցություններ Իանի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի) միջեւ իրանական միջուկային համաձայնագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու խնդրի շուրջը: Կողմերը քննարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ գործարքին ԱՄՆ-ի վերադարձման հարցերը:

Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակից պետությունների ներկայացուցիչերը նաեւ առանձին կոնսուլտացիաներ են անցկացնում ԱՄՆ-ի պատվիրակության հետ՝ առանց Իրանի: Սկզբնապես պատվիրակությունները մտադիր Էին աշխատանքն ավարտել մայիսի վերջին, իսկ այնուհետեւ հունիսի առաջին օրերին: Ռայիսին հաղթել Է հունիսի 18-ին Իրանում կայացած ընտրություններում՝ հավաքելով 17,9 միլիոն քվե (շուրջ 62 տոկոսը)՝ ընտրողների 48,8 տոկոսի մասնակցության դեպքում: Օգոստոսի 5-ին կայացել Է նախագահի պաշտոնակալության արարողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում