Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սինգապուրի նախագահին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սինգապուրի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ տիկին Հալիմա Յակոբին։ Տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:

«Անկախության ձեռքբերումից ի վեր Սինգապուրն օրինակ է ծառայել տարածաշրջանի և աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի կայուն և արդյունավետ մոդել, աջակցելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը։

Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Սինգապուրի՝ պատմական կապերի և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հարաբերությունները և վստահ եմ, որ սերտ համագործակցությանը կնպաստի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտների զարգացումը»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում