Արմեն Սարգսյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Էկվադորի Հանրապետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահի ուղերձում նշված է.

«Համոզված եմ, որ Հայաստանի և Էկվադորի ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները կարող են հիմք հանդիսանալ մեր երկրների միջպետական համագործակցության ներուժի բացահայտման համար»:

Հայերեն Français Русский Türkçe