ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը շարունակում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանի աշխատանքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանը կշարունակի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումը: 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝ 9 հանձնաժողովների նախագահների առաջադրում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3 հանձնաժողովների նախագահների՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Նախորդ նիստում «Հայաստան»-ի ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ իրենց խմբակցությունը նախագահների թեկնածուներ առաջադրելու համար ընտրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: