Տոկիոյում մարեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը. Խաղերն արդեն պատմություն են

2 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում ավարտվեցին 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման արարողությունն սկսեց պատվիրակությունների մուտքով, որտեղ Հայաստանի դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր:

Տոկիո-2020-ի փակման արարողությունը լի էր երաժշտական դադարներով և փոքրիկ ներկայացումներով: Փակման արարողություն ընթացքում պարգևատրվեցին Մարաթոնյան վազքի կանանց և տղամարդկանց մրցաշարի գաղթողները: Պարգևատրությունը կատարեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և այլոք: Մարաթոնյան վազքում հաղթողները Քենիայի ներկայացուցիչներն էին:

Հատուկ տեսանյութով ներկայացվեց խաղերի կամավորների աշխատանքը, որոնց մեծամասնությունը հենց Ճապոնիայից էին. այլ երկրներից կամավորները քիչ էին՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով:

Փակման պաշտոնական արարողության եզրափակիչ մասում Տոկիոյի քաղաքապետը Օլիմպիական խաղերի դրոշը փոխանցեց Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ հաջորդ խաղերը հյուրընկալող քաղաքի ղեկավարին:

«Տոկիոյի Օլիմպիական խաղերը հույսի և խաղաղության խաղերն էին: Շնորհակալություն Տոկիո, շնորհակալություն Ճապոնիա: Առանձնակի շնորհակալություն կամավորներին»,- ասաց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Փակման արարողությունը եզրափակվեց կրակի մարման արարողությամբ:

Հայաստանը32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ:Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ, և դրանով զբաղեցրել 47-րդ տեղն ընդհանուր մեդալային հաշվարկում։

Հայերեն Русский Türkçe

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը