Սպորտ

Տոկիո-2020. Ուրախ և տխուր եմ օլիմպիական այս առաջին մեդալի համար. Հովհաննես Բաչկով

2 րոպեի ընթերցում

Տոկիո-2020. Ուրախ և տխուր եմ օլիմպիական այս առաջին մեդալի համար. Հովհաննես Բաչկով

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում կայացավ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի պարգևատրության արարողությունը, որի ժամանակ իր նվաճած բրոնզե մեդալն ստացավ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի Հովհաննես Բաչկովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննես Բաչկովն արարաողությունից հետո լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճելը: Սպասում էի ավելիին, բայց էլի, փառք Աստծո, որ կարողացանք այս մեդալը նվաճել: Ուրախ և տխուր եմ օլիմպիական այս առաջին մեդալի համար: Շատերը կմտածեն, թե ինչու եմ տխուր բրոնզե մեդալի համար, սակայն, երբ դու քո քաշում ֆավորիտ ես, մի քիչ տխրում ես նման մեդալի համար»:

Բաչկովը շեշտեց, որ ամեն մի մեդալի հետևում հսկայական աշխատանք կա: «Եթե հնարավոր լինի պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտը համատեղել, ապա գուցե հաջորդ խաղերին էլ մասնակցեմ»,-շեշտեց նա:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որարդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ:Տոկիոյի Կոկգիկան արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և արդեն իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Խաղերի բացման արարողության ժամանակ ևս նրան էր տրված Հայաստանի դրոշը տանելու պատիվը: Հայաստանը32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ:Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ:

Լուսանկարը՝ Sport Mediamax

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում