Չավուշօղլուն անտառային հրդեհների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
1 րոպեի ընթերցում
![Չավուշօղլուն անտառային հրդեհների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1060192.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական Vesti.az-ը:
Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Թուրքիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակի և հրդեհաշիջման գործողությունների վերաբերյալ: Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Բայրամովին ադրբեջանցի հրշեջների հերթական խումբը Թուրքիա ուղարկելու համար: Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ «Ադրբեջանը միշտ եղբայրական Թուրքիայի կողքին է և պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»: