Սպորտ

Տոկիո-2020. Բաչկովին չհաջողվեց իր ուժերը 100 տոկոսով օգտագործել. մարզիչ

2 րոպեի ընթերցում

Տոկիո-2020. Բաչկովին չհաջողվեց իր ուժերը 100 տոկոսով օգտագործել. մարզիչ

ՏՈԿԻՈ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի կարծիքով, Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ մենամարտի ընթացքում Հովհաննես Բաչկովին չհաջողվեց 100 տոկոսով օգտագործել իր ուժերը:

«Մենամարտի առաջին ռաունդում Բաչկովի մոտ չէր ստացվում. բռնցքամարտի լեզվով ասած՝ նա ուշանում էր: Երկրորդ ռաունդում ճիշտ մենամարտ անցկացրեց` գտնելով իրեն:Իսկ երրորդ ռաունդում նրա մրցակիցը «փնթի» մենամարտ անցկացրեց: Բաչկովին չհաջողվեց իր ուժերը 100 տոկոսով օգտագործել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:

Ըստ Պետրոսյանի, ընդհանուր առմամբ, Բաչկովն Օլիմպիական խաղերում լավ մենամարտեր անցկացրեց: «Բռնցքամարտում վերջին օլիմպիական բրոնզն ունեցել էինք 2008 թվականին և ուրախ ենք այս արդյունքի համար: Շատ կցանկանայինք, որ մեդալի գույնը փոխվեր: Կորոնավիրուսը շատ մեծ ազդեցություն ունեցավ մեր մարզիկների վրա»,-ասաց նա:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որարդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ:Տոկիոյի «Կոկգիկան»արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում