Տոկիո-2020. Ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

2 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի օլիմպիական Մակուհարկի Մես Արենայում շարունակվում է օլիմպիական ըմբշամարտի մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող ըմբիշներից վերջինը պայքարի մեջ մտավ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Առաջին գոտեմարտում Թևանյանի մրցակիցը Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովն էր: Ռաշիդովն աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր: Թևանյանը պարտվեց մեկնարկում` 6:0 հաշվով: Հայ ըմբիշը կպայքարի բրոնզի համար, եթե Ռաշիդովը դուրս գա եզրափակիչ:

Ավելի ուշ` Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պայքարի մեջ կմտնի Երևանի ժամանակով ժամը 09:30-ին: Նրա մրցակիցն ԱՄՆ-ից Դեյվիդ Քեյշուն է: Վերջինս աշխարհի առաջնության փոխչեմպիոն է, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր: Բաչկովը մինչ այս հաղթել է երեք մենամարտում` առավելության հասնելով Անտիգուա և Բարբուդայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների նկատմամբ:

Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է երեք մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ:

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:

Հայերեն Русский

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը