Տարածաշրջանային

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Թուրքիայի դիրքորոշումը C-400 ԶՀՀ-ներ գնելու վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Թուրքիայի դիրքորոշումը C-400 ԶՀՀ-ներ գնելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան գնահատում Է Թուրքիայի դիրքորոշումը C-400 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) գնելու վերաբերյալ, լուրջ ներուժ Է տեսնում Անկարայի հետ համագործակցության զարգացման համար, պրոֆիլային գերատեսչությունները շփման մեջ են գտնվում այդ հարցի շուրջ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի Չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը:

«Գոհունակությամբ նշում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լայն շրջանակի հարցերի շուրջ ռուս-թուրքական գործընկերության առաջընթացի աճը: Բացառություն չի նաեւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը:

Համատեղ նախագծերի իրագործումը, ամենից առաջ 2019 թվականին Անկարային «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբի մատակարարումը, ցույց Է տալիս մեր երկրների վճռականությունը այդ բնագավառում փոխգործակցության համակողմանի ամրապնդման նկատմամբ:

Դրա համար լուրջ ներուժ ենք տեսնում»,-ասել Է Պիլիպսոնը: «Գնահատում ենք թուրք գործընկերների դիրքորոշումը, որոնք գործում են պաշտպանունակության ապահովման ազգային խնդիրներին համապատասխան, չնայած բացահայտ արտաքին ճնշմանը»,-ընդգծել Է նա: Պատասխանելով C-400-ի երկրորդ խմբի գնման ժամկետների վերաբերյալ հարցին՝ Պիլիպսոնը պարզաբանել Է, որ «պրոֆիլային գերատեսչությունները շփման մեջ են գտնվում երկկողմ ռազմա-տեխնիկական հետագա զարգացման հարցերի շուրջ»:

«Մասնագետներին հանգիստ աշխատելու հնարավորություն տանք, այստեղ պետք չԷ սին բաներով տարվել»,-ամփոփել Է դիվանագետը: Ռուսաստանը եւ Թուրքիան C-400 զենիթահրթիռային համակարգերի լրակազմի պարտավորագիրը կնքել են 2017 թվականին, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամռանը-աշնանը:

Գործարքը ճգնաժամ Է առաջացրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում: Ապրիլի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել Է, որ թուրքական կողմը շարունակում Է Ռուսաստանի հետ բանակցությունները C-400-ի երկրորդ խմբի գնման շուրջ: ԱՄՆ-ի պետքարտուղար Վիկտորյա Նուլանդը հուլիս ամսին Կոնգրեսում անցկացված լսումների ընթացքում հայտարարել Է, որ ԱՄՆ-ը կպահպանի Անկարայի նկատմամբ գործող պատժամիջոցները եւ նոր պատժամիջոցներ կսահմանի ռուսական սպառազինություն գնելու դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում