Միջազգային

5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայում

1 րոպեի ընթերցում

5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 5-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական մասի Արեւելյան Նուսա Թենգարայի նահանգում: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Օդերեւութաբանության, կլիմայաբանության եւ երկրաֆիզիկայի ազգային գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 12:06-ին (Երեւանի ժամանակով 09:06-ին): Էպիկենտրոնը գտնվել Է Լարանտուկայի շրջանից (բնակչությունը շուրջ 40 հազար) 62 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք, որը գտնվում Է Ֆլորես կղզու արեւելյան մասում: Օջախն ընկած Է եղել 540 կիլոմետր խորության վրա: Տուժածների, ավերածությունների եւ ցունամիի սպառնալքի մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում