Սիրիական ավիաընկերությունը կվերականգնի Հալեպ-Երևան-Հալեպ շաբաթական թռիչքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ավիաընկերությունը կվերականգնի Հալեպ-Երևան շաբաթական թռիչքը: «Ajnehat al-Sham» ավիաընկերությունը հայտարարել է Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ շաբաթական թռիչքը վերականգնելու մասին:

«Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմինե Չիլաբոշյան-Պողիկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ սիրիական պատերազմից հետո Հալեպից Երևան կանոնավոր ուղիղ չվերթն առաջին անգամ է վերականգնվում: Մինչ այդ, Հալեպից Երևան գնալ ցանկացողները մեկնում էին Դամասկոսից: Երևանից Հալեպ մեկնելու պարագայում կրկին Դամասկոսի օդանավակայանն էր ընտրվում: Սեպտեմբերից թռիչքները վերականգնելու դեպքում արդեն Հալեպից ուղիղ չվերթով Հայաստան գնալու հնարավորություն կլինի: Ակնկալվում է, որ Հալեպ Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորահոսքի աշխուժություն կլինի:

Հալեպի օդանավակայանը կամաց-կամաց վերականգնում է ուղղությունները դեպի արտաքին շուկա: Սկզբնական շրջանում երկրի ներսում իրականացվում էին ներքին թռիչքներ:

Հայերեն العربية English Türkçe

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին