ՌԴ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ կարևորում է իրավիճակի կայունացումը ԼՂ հակամարտության գոտում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նշել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ ռուսական կողմի դիրքորոշման վերաբերյալ հրապարակած հայտարարության մեջ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման ջանքերի շրջանակում առաջնահերթություն է նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Օգտակար ենք համարում ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը ռուսական խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում իրականացվող հումանիտար աշխատանքներին: Նրանց հնարավոր աշխատանքի պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի և Երևանի հետ ուղիղ համակարգման միջոցով»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայերեն العربية English Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է