Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց ՔՊ-ի պատգամավորին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց ՔՊ-ի պատգամավորին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը տեղից սկսեց խոսել, թեև լսելի չէր, թե ինչ էր ասում, սակայն պատգամավորն, ըստ էության, իր անհամաձայնությունն էր հայտնում ընդդիմադիր գործընկերոջ հնչեցրած մտքերին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ասատրյանին հորդորեց լռել, պատգամավորը շարունակեց, ԱԺ նախագահը նկատողություն հայտարարեց պատգամավորին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում