Սպորտ

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է

2 րոպեի ընթերցում

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է

ՏՈԿԻՈ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ծանրամարտի 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը բարձրացրեց 190 կգ, այնուհետ` 195, որը Օլիմպիական խաղերի համար ռեկորդային քաշ է և երրորդ մոտեցմանը պատվիրեց198 կգ, սակայն չբարձրացրեց այն:

Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 228 կգ-ից և կարողացավ այն պահել գլխավերևում: Հետո չբարձրացրեց 238 կգ. կշռող ծանրաձողը. վերջին մոտեցման ժամանակ ևս Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ բարձրացնելնույն քաշը:

Երկամարտի 423 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը կրկին երկրորդն է ՕԽ-ում: Ոսկե մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը:

Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն:

Օգոստոսի4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը57կգ քաշային կարգի1/8եզրափակիչից սկսում է պայքարը:Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին:Եզրափակիչը կկայանա օգոստոսի5-ին:

Օգոստոսի6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65կգ քաշային կարգում1/8եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի ըմբիշ Վազգեն Թևանյանը:

Եզրափակիչը կկայանա օգոստոսի7-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում