Սևծովյան ավազանի գործառնական ծրագրի շրջանակներում գործողություներ են իրականացվում Դեբեդ գետի ավազանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ Տավուշի մարզի «Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ԵՄ INTERREG IV «Սևծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագիր 2014-2020» շրջանակներում իրականացվում է «Սև ծովի մաքրության համար ջրահոսքերի պաշտպանություն՝ կրճատելով դրանց աղտոտումը նստվածքներով ու աղբով՝ կիրառելով մոնիտորինգի և վերահսկման համատեղ նորարարական գործիքներ ու բնահեն գործելակերպեր (BSB963)» “Protect-Streams-4-Sea” հապավմամբ՝ 4 գործընկեր երկրների համապատասխան կազմակերպությունների մասնակցությամբ։

Հայաստանում ծրագրի գործողություններն իրականացվում են Դեբեդ գետի ավազանում։

Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Կողբ գյուղի մոտակա Դպրոցական անտառպետության դաշտային ուսուցողական կենտրոնում ս/թ հուլիսի 27-29–ը տեղի ունեցած իրազեկման միջոցառմանը մասնակցել են Կողբ խոշորացված համայնքի ղեկավարը, ավագանու անդամները, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը և աշխատակիցներ, Դպրոցական անտառպետության կազմում ընդգրկված անդամները, նաև Դեբեդ գետի հարակից բնակավայրերից, ինչպես նաև ծրագրի համապատասխան մասնագետներ, ընդհանուր 70 մասնակից։

Միջոցառման օրերին իրականացվել են բնապահպանական թեմաներով զեկուցումներ և մրցութային հանձնարարականներ, նկարչական մրցույթ, անտառում կողմնորոշման մրցույթ, երեկոները խարույկի շուրջ գեղարվեստական միջոցառումներ, իսկ վերջին օրը մոտակա գետի և ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներ։ Մրցույթների հաղթողները խրախուսվել են։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները