Մշակույթ

ՀՀ մարզերի գրադարանավարները վերապատրաստման դասընթացների են մասնակցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ավարտվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող Գրադարանավարների վերապատրաստման դասընթացները ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների աշխատակիցների համար:

Դասընթացներն անցկացվեցին 2021թ. հուլիսի 12-28-ն՝ առցանց ձևաչափով, ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերի 45 գրադարանավարների համար:

Պարապմունքները վարում էին հանրապետության փորձառու մասնագետները:

Ծրագիրը ներառում էր 11 թեմա, որոնց շրջանակում դասընթացավարները գրադարանային գործի տարբեր գործառույթների վերաբերյալ փոխանցում էին համապատասխան գիտելիքներ և գործնական հմտություններ:

Դասընթացների մասնակիցները ստացած գիտելիքները, մասնագիտական հմտությունների կիրառման նոր գործիքակազմն ու մեթոդները կփոխանցեն իրենց գործընկերներին:

Սեպտեմբերին մասնակիցները Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմասնակցեն գործնական պարապմունքների, որից հետո կստանան վկայականներ:

Հայերեն

Լաթաքիայի բնակիչները զգուշանում են դուրս գալ. մանրամասներ Սիրիայում բախումների հետևանքով հայ համայնքում տիրող իրավիճակից

«Ուրարտու»-ն երեք գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա միջոցառում է անցկացրել

ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Ռուբիոյի առաջիկա հանդիպումը Ուկրաինայի պատվիրակության հետ

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Իսրայելը հաստատել է Գազայում օդային հարված հասցնելու տեղեկությունը

Ավստրալիայում հզոր ցիկլոնի հետևանքով բազմաթիվ տներ ու ձեռնարկություններ են հոսանքազրկվել

Համբուրգի օդանավակայանը գործադուլի պատճառով  չեղարկել է բոլոր թռիչքները

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, որը կտաքանա 5-8 աստիճանով

Սիրիայում ավելի քան 700 ալավի խաղաղ բնակիչ է սպանվել, ժամանակավոր նախագահի պնդմամբ՝ բախումները սպասելի խնդիրների շրջանակում են եղել