Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահների մանդատը. Փաշինյանը դա համարում է ԼՂ-ում կայունության և խաղաղության դեմ քայլ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը մինչև հիմա չի ստորագրել խաղաղապահների մանդատը:

«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների գործադրումը, միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով համանախագահները կոչ էին անում վերսկսել բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խաթարել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հոկտեմբերի 11-ի հայտարարությունները: «Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների շինծու դատավարությունները՝ դատապարտելով նրանց երկար տարիների ազատազրկման։ Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն հակաքարոզչության հետ, որ արվում է Ադրբեջանում ընդդեմ խաղաղապահների և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև հիմա չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»,- նշեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Wildberries-ն իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Նարեկ Կարապետյանի առանձնատանը քննչական գործողություններ են կատարվում. ՔԿ

Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով

Astana Hub-ը միջազգային ստարտափերին հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել Ղազախստանում

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը

Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր

Այս տարվա առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել, բացահայտվել է սպանության նախապատրաստության 5 դեպք