Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու հնարավորությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ԺոնաթանԼաքոտը:

«Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ պատերազմի պատրաստվելն է, այլ պատերազմից խուսափելն է, որովհետև, կածում եմ, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում` Ղարաբաղի հարցը, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցային ճանապարհով: Ցանկացած այլընտրանք տանելու է փակուղի»,- ասաց Լաքոթը:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան հնարավոր այցին, դեսպանն ասաց, որ իսկապես 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ նա պարտավորվել է վերադառնալ Հայաստան:

«Այս պահի դրությամբ ոչ մի հստակ ամսաթիվ չկա: Բայց, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նախագահ Մակրոնը այց կկատարի այն ժամանակ, երբ այցը օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար: Այդ պահին պարզ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- ասաց Լաքոթը՝ անդրադառնալով կողմերի միջև որևէ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին:

Հայերեն العربية English Русский

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը