Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Օլիմպիական խաղերում Ադրբեջանի ներկայացուցիչն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն է: Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսեց Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց5:0 հաշվով:

Հայերեն Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը