Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Եգիպտոսի ազգային տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Եգիպտոսի ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրները տարբեր քաղաքակրթական, կրոնական և մշակութային երկխոսության լավագույն օրինակ են:

Ընդհանուր մարտահրավերները անխուսափելի են դարձնում տարածաշրջանային և գլոբալ զարգացումներում միասնական շահերի պաշտպանությունը և համատեղ գործելու անհրաժեշտությունը:

Համոզված եմ, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները համատեղ ջանքերով կխորանան և կներառեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները»։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում