Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հավատացած եմ, որ ապագայի Ձեր տեսլականը և նպատակային գործողությունները հաստատակամ քայլերով Իտալիան առաջնորդելու են բարգավաճման և առաջընթացի ուղիով:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իտալիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված գործակցությունը։

Նշանակալի է մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրումը: Վստահ եմ, որ հայ-իտալական փոխգործակցությանը մեծապես նպաստում է նաև Իտալիայում հայերի դարավոր ներկայությունը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում