Կառավարությունը սահմանեց ՔԿԱԳ հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը սահմանեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարներ չափը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ որոշման հիմնավորման, օրենքի շրջանակներում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված ծառայությունների համար սահմանվել են հստակ ժամկետներ: Միաժամանակ, օրենքին զուգահեռ մշակվել և ընդունվել է նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող որոշ ծառայությունների դիմած պետական տուրքը հանվել է, իսկ որոշ ծառայությունների համար նվազեցվել է:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրենքով սահմանված դրույթների համապատասխան պահանջի կատարումը, որի արդյունքում կսահմանվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված մի շարք լրացուցիչ ծառայությունների կատարման հստակ ժամկետներ և գանձվող վճարների չափը: Նշված փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի նաև կրճատել քաղաքացիական կացության ակտը վերականգնելու ժամկետները՝ համապատասխան չափով վճարի գանձման դեպքում:

Հայերեն

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն