Տարածաշրջանային

Վրաստանը կորոնավիրուսի տարածման տեմպերով անցել է «կարմիր գոտի»

2 րոպեի ընթերցում

Վրաստանը կորոնավիրուսի տարածման տեմպերով անցել է «կարմիր գոտի»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը կորոնավիրուսի տարածման տեմպերով անցել է, այսպես կոչված, «կարմիր գոտի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sputnik Georgia-ն, այս մասին հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Այսօր մենք մոտենում ենք այն մակարդակին, որը կար երրորդ ալիքի պիկի ժամանակ՝ մայիսի 17-ի դրությամբ: Այսօրվա համաճարակային իրավիճակը նման է նաև այն իրավիճակին, որը կար հոկտեմբեր-նոյեմբերին, երբ մենք մոտենում էինք պիկին: Սա ուշադրության է արժանի: Բոլոր չափանիշներով մենք անցել ենք «կարմիր գոտի»: Մինչ այդ Ջոն Հոփկինսի քարտեզում մենք «նարնջագույն գոտում» էինք, հիմա արդեն «կարմիր գոտում» ենք: Սա տագնապի առիթներից մեկն է»,- ասել է Գամկրելիձեն:

Վրաստանի գլխավոր համաճարակաբանի խոսքով՝ Վրաստանն ունի 1.5 միլիոն դեղաչափ չինական Sinovac և Sinopharm պատվաստանյութեր, ինչպես նաև 43 հազար դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ, որն օգտագործվում է նրանց համար, որոնք անցնում են պատվաստման երկրորդ փուլը: Ակնկալվում է ևս 1.3 միլիոն դեղաչափ պատվաստանյութ СOVAX հարթակից և ևս 1 միլիոն դեղաչափ Pfaizer պատվաստանյութ, որոնք տեղ կհասնեն աստիճանաբար՝ մինչև հոկտեմբեր:

Գամկրելիձեի խոսքով՝ համաճարակային իրավիճակի վատթարացումից խուսափելու միակ միջոցը ակտիվ պատվաստումն է և գործող կարգավորումներին հետևելը:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

Վրաստան

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում