Հասարակական

Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշում, որը հրապարակվել է e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ», - նշված է որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահի ստորագրած հրամանագրերով Արշակ Կարապետյանը ազատվել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից:

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը մինչև հուլիսի 20-ը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը, որին նշանակվել էր 2021թ. ապրիլի 13-ին։ Նա մարտական գործողությունների մասնակից է։ Ծնվել է 1967 թ. փետրվարի 6-ին, Երևանում։ 1993-2018 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2018-2021թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։ Արշակ Կարապետյանը 1984-1989 թթ. սովորել է ՌԴ Կալինինգրադի Ռազմածովային բարձրագույն ուսումնարանում, 1994-1997 թթ.՝ ՌԴ ԶՈՒ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա՝ այն ավարտելով ոսկե մեդալով, մասնակցել է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի Ռազմական անգլերենի, ՌԴ ԶՈՒ ռազմական ակադեմիայի ռազմադիվանագիտական, ինչպես նաև ԱՄՆ Հարվարդի Քենեդիի համալսարանի դասընթացներին։

Հայերեն English Русский

«Պայքար՝ հանուն գոյության». պարային ներկայացման առաջնախաղ՝ Վանաձորի թատրոնում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա

ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

Երևանում կանցկացվի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով

Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

Ընդդիմությունը հայտարարել է Ցեղասպանության հերքումը քրեականացնելու նախաձեռնության մասին, իշխանությունը հակադարձում է՝ Քրեական օրենսգրքում նման դրույթ արդեն կա

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/04/25

Ասիական ինդեքսները չեն փոփոխվել - 22/04/25

Պուտինը Կրեմլում ընդունել է Օմանի սուլթանին

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգում փոփոխություն կատարելու նախագիծը