Քաղաքականություն

Նիդերլանդների ԱԳ նախարարը խորհրդարանին մանրամասներ է ներկայացրել հայ գերիների հայրենադարձմանն ուղղված աշխատանքների մասին

2 րոպեի ընթերցում

Նիդերլանդների ԱԳ նախարարը խորհրդարանին մանրամասներ է ներկայացրել հայ գերիների հայրենադարձմանն ուղղված աշխատանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը հուլիսի 16-ին հերթական նամակն է հասցեագրել խորհրդարանին, որտեղ տեղեկացրել է հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ կառավարությունը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շարունակում է Ադրբեջանին կոչ անել կատարել միջազգային համաձայնագրերով և եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և վստահեցրել, որ Նիդերլանդները հետևողական են լինելու այս հարցում՝ բոլոր հայ գերիների շուտափույթ վերադարձին նպաստելու համար։

Գրավոր նամակից բացի Նիդերլանդների այդ հանձնառության մասին Ս․ Կաախը խոսել է նաև նույն օրը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված Հայաստան-Ադրբեջան թեմայով բանավեճի ընթացքում։

Նախարարի պաշտոնակատարը խորհրդարանին տեղեկացրել է նաև վերջերս տարածաշրջանային այցով Բաքում գտնվող Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարների կողմից ԵՄ անունից գերիների հարցը բարձրացնելու մասին։ Ս․ Կաախը վստահեցրել է, որ այդ, ինչպես նաև Արցախում հումանիտար աջակցության ծավալների ավելացման հարցերով անդամ երկրների հետ անցկացված քննարկումների ընթացքում Նիդերլանդները մշտապես հանդես է եկել ԵՄ դերակատարության մեծացման օգտին։

Հայաստանին պետք է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը՝ այդ  ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար․ ԱԺ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանին պետք է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը՝ այդ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար․ ԱԺ նախագահ

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Քաղաքականություն

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

Քաղաքականություն

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

Քաղաքականություն

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում