Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Արթուր Թարխանյան» կենտրոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է վաստակավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի անվան կենտրոնում, որտեղ գործում է հայկական մոդեռնիզմի թանգարանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է հայկական ճարտարապետական մոդեռնիզմի նմուշները ներկայացնող ցուցադրություններին, կառույցների ստեղծման պատմությանն ու առանձնահատկություններին:

«Մենք ճարտարապետական մեծ ժառանգություն ունենք, և այս թանգարանի նպատակը երիտասարդ սերունդներին ցույց տալն է, թե այս կոթողները, որոնք ոչ միայն հայկական, այլ համաշխարհային մոդեռնիզմի նմուշներ են համարվում, ինչպես են ստեղծվել, ինչպիսի պատմություն ու արժեք ունեն»,- ասել է Անահիտ Թարխանյանը՝ Հանրապետության նախագահին ներկայացնելով կենտրոնի գործունեությունը:

Նախագահ Սարգսյանը գնահատելի է համարել մշակութային նման հաստատության ստեղծումը, կենտրոնի կողմից հայկական ճարտարապետական ժառանգությունը ներկայացնելուն ու պահպանելուն ուղղված աշխատանքները:

Դեռևս 2020 թվականին բացված թանգարանում հնարավոր է ծանոթանալ անցյալ դարի հայկական ճարտարապետության հայտնի կոթողների ստեղծման պատմությանը՝ թամանյանական կառույցներից մինչև Երիտասարդական պալատ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, «Զվարթնոց» օդանավակայան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, դրանց նկարագրությանը, ինժեներական աշխատանքներին ու ճարտարապետական արժեքին:

Հայերեն English Français Русский

Ուկրաինայում Starlink-ի արագությունը վերականգնվում է, սակայն դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի

Իրաքի ԱԳ նախարարն Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունից երկրի կորուստը գնահատում է 60 մլրդ դոլար

Հունգարիայի վարչապետն իր «լիարժեք համերաշխությունն» է հայտնել Ուկրաինային

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-16/10/26

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները