Սպորտ

Լևոն Արոնյանը չի մասնակցի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը չի մասնակցի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը, որի գործող գավաթակիրն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Արոնյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին: Ունեմ բարձր ջերմություն և տոնզիլիտ և, չնայած խաղալու իմ մեծ ցանկությանը, պետք է ռացիոնալ լինեմ և իմ ու այլ խաղացողների առողջությունը դնեմ առաջին տեղում»,-գրել է Արոնյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին՝ իրեն օգնելու համար հնարավոր ամեն ինչ ձեռնարկելու համար:

Նա հույս է հայտնել, որ մրցաշարը կշարունակվի առանց դժբախտությունների:

«Ես խոստանում եմ շուտով առողջանալ և վերադառնալ 64 վանդակի կախարդական աշխարհ»,-նշել է Արոնյանը:

Արոնյանը պայքարը պետք է սկսեր երկրորդ փուլից, նա աշխարհի գործող գավաթակիրն է:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին` 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում