«Արարատ»-ը հաղթեց Գյումրիում և հայտնվեց Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի պատասխան խաղի շրջանակներում Երևանի «Արարատ»-ը մրցեց հունգարական «Ֆեհերվար»-ի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին «Արարատ»-ն առավելություն ուներ, իսկ «Ֆեհերվար»-ը հիմնականում հակագրոհում էր: Երևանի «Արարատ»-ը կարողացավ բացել հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին: Ստանդարտ դիրքն անթերի օգտագործեց և գնդակը դարպասի վերին անկյունն ուղարկեց Դիմիտրիյե Պոբուլիչը: Խաղակեսի վերջնամասում «Ֆեհերվար»-ն ամբողջապես «Արարատ»-ի տուգանային հրապարակում էր: Երևանյան ակումբը հաջողությամբ պաշտպանվում էր: Թիմերն ընդմիջման գնացին «Արարատ»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ֆեհերվար»-ը մեծ ուժերով նետվել էր գրոհելու: «Արարատ»-ին հաջողվեց վերականգնել գրոհների և խաղի հավասարությունը ու նույնիսկ մի քանի շատ իրական հնարավորություններ ուներ կրկնապատկելու հաշվի առավելությունը: Գրոհի վերջում միշտ հստակություն չկար: Խաղի 85-րդ րոպեին «Արարատ»-ի դարպասապահ Երմակովի փոխանցումից հետո երևանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Սիլուեն:

«Արարատ»-«Ֆեհերվար»` 2:0:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Ի վերջո, երկու խաղերի ընդհանուր 3:1 հաշվով Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ դուրս եկավ Երևանի «Արարատ»-ը:

Հայերեն العربية English

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին