Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումի անձնական ավանդը Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխգործակցության զարգացման գործում:

«Համոզված եմ, որ փոխվստահության վրա խարսխված մեր երկրների բարձր մակարդակի հարաբերությունները համատեղ ջանքերով հետագայում ավելի կընդլայնվեն և կխորանան՝ ներառելով հեռանկարային համագործակցության նոր ծրագրեր»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Հայերեն العربية English Русский Türkçe