Պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Երասխ բնակավայրին հարող տարածքում ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Սամվել Ալավերդյանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը.

«Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից հետո տեղի ունեցած այս սադրիչ գործողություններն ակնհայտորեն վկայում են, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը, որը հանդիսանում է նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն

Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով

ՀՀ փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում ուղղաթիռից գնդակահարել են ավելի քան 700 կոալա

Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է

Վեհափառը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը

Թրամփի հանրային հավանության վարկանիշը նվազել է՝ հասնելով 42 տոկոսի․ Reuters/Ipsos

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվել

Հնդկաստանի վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ողջունել են առևտրային բանակցություններում գրանցված առաջընթացը