Հասարակական

Հայաստանն ու Գերմանիան ակտիվացնում են զբոսաշրջային կապերը. Օգոստոսին 70 մասնագետ կժամանի Երևան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ավելի քան 4000 անդամ ունեցող Գերմանական ճամփորդական ասոցիացիայի (DRV) հետ համատեղ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն անց է կացնելու DRV Destination Forum-ը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ միջոցառման շրջանակներում նախատեսվում է հյուրընկալել 70 մասնակից Գերմանիայից, որոնք ներկայացնում են զբոսաշրջային գործակալություն, մեդիա ընկերություն, ավիաընկերություն, զբոսաշրջային արդյունքի մասնագետների և այլն։

Միջոցառման նպատակն է ճանաչելի դարձնել Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն՝ ներգրավելով Գերմանիայից ավելի շատ զբոսաշրջիկների, ամրապնդելով Հայաստանի և Գերմանիայի միջև զբոսաշրջային գործնական կապերը։

Այդ նպատակով Զբոսաշրջության կոմիտեն «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ համագործակցությամբ հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ՝ միջոցառումը պատշաճ կազմակերպելու, մասնակիցներին Հայաստան ճամփորդության և կացության հետ կապված աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հայերեն English Русский

Արագածոտնի մարզի Հացաշեն և Շիրակի մարզի Հայկավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Իսրայելի ՊԲ-ն Գազայում ընդլայնված գործողության նախաշեմին լայնամասշտաբ զորակոչ է իրականացնում. ԶԼՄ

«Վան»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Նոա»-ի հետ խաղում

Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է ակնկալում ադրբեջանցի պատգամավորին Մոսկվայում ձերբակալելու և նրա մուտքը ՌԴ թույլ չտալու վերաբերյալ

Պորտուգալիայում մտադիր են վտարել շուրջ 18 հազար անօրինական միգրանտների

Իրանի արտգործնախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ վերջիններիս միջև լարվածության ֆոնին

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում

ՀՀ ԲՏԱ նախարարը շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

Միկրոավտոբուսն Առինջ գյուղում բախվել է գազատար խողովակին․ հինգ մարդ հոսպիտալացվել է

Իսրայելի վարչապետը հետաձգել է նախատեսված այցն Ադրբեջան