Տարածաշրջանային

Իրանում պատրաստ են ազատելու ամերիկացի բանտարկյալներին ԱՄՆ-ում իրանցի կալանավորների փոխարեն

2 րոպեի ընթերցում

Իրանում պատրաստ են ազատելու ամերիկացի բանտարկյալներին ԱՄՆ-ում իրանցի կալանավորների փոխարեն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ Է ազատ արձակելու ամերիկացի բանտարկյալներին ԱՄՆ-ում իրանցի կալանավորների ազատման փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Մենք պատրաստ ենք ազատ արձակելու ամերիկացի բանտարկյալներին իրանցի կալանավորների ազատման փոխարեն,- մեջբերում Է Ռաբիի խոսքը Fars գործակալությունը: Մենք բոլոր իրանցի կալանավորներին, ովքեր ԱՄՆ-ի պահանջով ազատազրկված են աշխարհի որ երկրում Էլ որ լինի, դիտում ենք որպես իրանցի կալանավորների Միացյալ Նահանգներում»: Նախօրյակին Իանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտնել Է, որ Թեհրանը բանակցություններ Է վարում ԱՄՆ-ի հետ այնտեղ պահվող իր քաղաքացիների հարցի շուրջը:

Նա չի ճշտել, թե ինչ ձեւով են ընթանում բանակցությունները: Հունիսին Իրանի խորհրդարանում ստացվել Է որոշման նախագիծ ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցությունների արգելքի մասին: Ավելի վաղ Խաթիբզադեն ասել Է, որ Իրանն ուղղակի երկխոսություն չի վարում ԱՄՆ-ի հետ բանտակյալների փոխանակման շուրջը: Նրա խոսքով՝ Թեհրանն ԱՄՆ-ի կողմից ուղերձներ Է ստացել Շվեյցարիայի դեսպանության միջոցով, որը նեկայացնում Է Վաշինգտնի շահերը, այդ ուղղությամբ աշխատելու՝ ամերիկացիների պատրաստակամության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում