Ինովացիա

Ազգային գիտական լաբորատորիան ակտիվացնում է սփյուռքահայ գիտնականների հետ աշխատանքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան իր աշխատանքներում ներգրավում է նաև սփյուռքահայ գիտնականներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն, Նոտր Դամի համալսարանի Ֆրանկ Մ Ֆրայմանի ֆիզիկայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Անի Ապրահամյանը նշեց, որ առաջիկա օրերին սփյուռքահայ ֆիզիկոսների խումբ կժամանի Հայաստան:

«Պատերազմից հետո սփյուռքահայերը ոտքի են կանգնել և պատրաստակամություն են հայտնում իրենց ներդրումն ունենալ գիտության ոլորտում: Հասկանում են, որ Հայաստանի ապագան կապված է գիտության հետ: Մենք կարող ենք գիտությունն ուժեղացնել, և Սփյուռքը պատրաստ է ամեն ձևով խրախուսել մեր ուսանողներին: Առաջիկա ուրբաթ օրը 12 սփյուռքահայ ֆիզիկոսներ կլինեն Հայաստանում, կաշխատեն տեղում: Հույս ունենք, որ այդ մասնագետների թիվը կմեծանա, առաջիկայում նոր խմբեր կունենանք: Ուսանողների համար պետք է այնպիսի պայմաններ ապահովել, որ նրանք զբաղվեն միայն գիտությամբ, կենտրոնանան գիտության վրա: Մենք հիմա մտածում ենք Հայաստանը կապել գիտությունը ֆինանսավորող ամերիկյան կազմակերպությունների հետ»,-նշեց նա:

Անի Ապրահամյանի խոսքով, Հայաստանում թե աշակերտների, թե ուսանողների շրջանում նկատվում է մեծ հետաքրքրություն գիտության նկատմամբ: Ազգային գիտական լաբորատորիայի հետ աշխատելու ցանկություն են հայտնել նաև ուսանողներ ԱՄՆ-ից: Դիմողներ կան, և 4 հոգի արդեն ընտրվել են: Առաջիկայում թե´ Հայաստանից, թե´ դրսից ուսանողներ ներգրավելու գործն ընդլայնելու նպատակ կա:

Անի Ապրահամյանը տեղեկացրեց, որ գիտական հարթությունում կազմել են համագործակցության նոր պայմանագրեր: Մասնավորապես, ԱՄՆ-ում կա նոր խոշոր ծրագիրը, որը կոչվում է «Electron-Ion Collider », որին Հայաստանի գիտնականները ևս մասնակցում են:

«Մինչ սա մեր ինստիտուտի գիտնականներն արդեն մասնակցում էին ԱՄՆ-ի Ջեֆերսոնի լաբորատորիայի աշխատանքներին: Հիմա, այս նոր ծրագրում մենք մասնակցության այլ մակարդակ ենք դնում: Պատրաստվում ենք լինել առաջնորդող, առաջ քաշել խնդիրների լուծումներ, վերցնել պատվերներ: Աշխարհում պայմանները շատ արագ փոխվում են, և պետք է մեր կապերն օգտագործենք զարգացում ապահովելու համար»,-ասաց նա:

Ազգային գիտական լաբորատորիայի կարևոր նախաձեռնություններից է միջազգային ստանդարտներին համապատասխանող գիտաարտադրական արհեստանոց կամ «մաքուր սենյակ» հիմնելը: 1 000 դասի «մաքուր սենյակ» Հայաստանում գոյություն չունի, և այդպիսի մաքուր միջավայրի ստեղծումը հնարավորություն կտա այնպիսի ուսումնասիրություններ իրականացնել, որոնք ներկայում հնարավոր չէ:

Հայերեն Русский

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ