Քաղաքականություն

ԵՄ ներգրավվածությունը վերականգնելու մեկնարկը. Ռումինիայի ԱԳ նախարարն անդրադարձել է այցին Հարավային Կովկաս

1 րոպեի ընթերցում

ԵՄ ներգրավվածությունը վերականգնելու մեկնարկը. Ռումինիայի ԱԳ նախարարն անդրադարձել է այցին Հարավային Կովկաս

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն անդրադարձել է հունիսին ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ Հարավային Կովկաս կատարած այցին:

«Սա պետք է լինի տարածաշրջանում ԵՄ ներգրավվածության վերականգնման մեկնարկը: Մենք պետք է հաշվի առնենք առկա կամ նոր բոլոր գործիքները, ինչպիսիք են՝ ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը և վստահության ամրապնդման միջոցառումների խթանումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ռումինիայի արտաքին գործերի նախարար:

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները Հայաստանում էին հունիսի վերջին: Նրանց ընդունել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել էին, որ տարածաշրջանային այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների և ԵՄ Արևելյան գործընկերության կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում