Սպորտ

Արոնյանը San Fermin Masters բլից մրցաշարի եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Արոնյանը San Fermin Masters բլից մրցաշարի եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները San Fermin Mastersբլից մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը մրցեց Չինաստանից Դին Լիժենի հետ: Բլից շախմատի 8 պարտիաներից 3-ում Արոնյանը հաղթեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի, իսկ 1-ում պարտություն կրեց: Հայ շախմատիստը հաղթեց 5:3 հաշվով:

Եզրափակիչում Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոն նորվեգ Մագնուս Կարլսենի ու ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի զույգի հաղթողի հետ:

San Fermin Masters-ն բլից շախմատի մրցաշար է, որին մասնակցում է 8 շախմատիստ: Գրոսմայստերները 8 պարտիայից հետո հաղթում են, եթե հավաքում են 4,5 միավոր:

Ավելի վաղ Լևոն Արոնյանը հաղթել էր Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել,որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները.Արոնյանը հեռանում է Հայաստանից:Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում