ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ոլորտի առանցքային հարցեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Ֆրանսիայի հետ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման նպատակով հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ընդգծելով տեխնոլոգիական ոլորտի ուրույն դերը ժամանակակից աշխարհում՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը Խորհրդային Միության գերազանց գիտական ավանդույթների և ՏՏ ընկերությունների ներուժի հիման վրա բավականին առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում, հատկապես տեղեկատվական և ինժեներական տեխնոլոգիաների ասպարեզում: Սակայն, հաշվի առնելով արդի տեխնոլոգիական զարգացման մեծ արագությունն ու ժամանակակից տնտեսության պահանջները, որակավորված մասնագետների գիտելիքների մշտական թարմացման պահանջ կա: Չոբանյանը հավելել է նաև, որ ներկայումս ՀՀ-ի համար ստրատեգիական կարևորություն ունի բարձր տեխնոլոգիական արտադրության բնագավառի զարգացումը:

«Հաշվի առնելով Ֆրանսիայի հարուստ փորձը այս ոլորտում՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ մտադիր է առաջիկայում այց իրականացնել Ֆրանսիա, հանդիպումներ ունենալ ֆրանսիական գիտական և տեխնիկական հետազոտությունների համար պատասխանատու մարմինների, կազմակերպությունների և կրթօջախների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Ժոնաթան Լաքոտը կարևորել է նախարարի պաշտոնակատարի նախատեսված այցը Ֆրանսիա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության նոր հեռանկարներ զարգացնելու առումով, և նշել է, որ դեսպանությունը կազմակերպչական և խորհրդատվական աջակցություն կտրամադրի՝ այցը բարձր մակարդակով իրականացնելու համար: Դեսպանն ընդգծել է, որ այցելությունը կարող է հատկապես արդյունավետ լինել համագործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով, ինչպիսիք են օրինակ՝ արհեստական բանականությունը, արբանյակային ծրագրերը, միջուկային արդյունաբերությունը և այլն:

ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Հայկ Չոբանյանը բարձր է գնահատել է Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկը Հայաստանում ֆրանսիական համալսարանում: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ իր այցի շրջանակներում նախատեսում է նաև մեկնել Թուլուզ` ծանոթանալու քաղաքի գիտատեխնիկական մեծ ներուժին, քննարկելու Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի կողմից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային գերհզոր սուպերհամակարգիչ նվիրելու հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունակությունների զարգացման ու նոր հմտությունների ձեռքբերման նպատակով հայ և ֆրանսիացի մասնագետների համար փոխայցերի, համատեղ դրամաշնորհային ծրագրերի իրականացման, էկոհամակարգի նոր ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ուղղությամբ միմյանց խորհրդատվական աջակցության տրամադրելու հետ կապված հարցերին:

Հայերեն

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով

ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ

ՎԶՄԲ-ն 40 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար

Գազայի հատված է ժամանել մարդասիրական օգնությամբ լի գրեթե 900 բեռնատար

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

Սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող ավտոմեքենայի գույքահարկը կհատուցի հանցագործը

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»