Նախարարությունը կշարունակի մարդկանց կամովին պատվաստման քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ նախարարությունը շարունակելու է մարդկանց կամովին պատվաստման քաղաքականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Հայաստանում պատվաստումների ցուցանիշները գոհացուցիչ չեն, բայց գոհացուցիչ է այն աճման տեմպը, որը մենք նկատում ենք: Խորհրդարանական ընտրություններից հետո այդ տեմպը շեշտակի աճել է»,- նշեց նա:

Ըստ Ավանեսյանի՝ պատվաստումների նկատմամբ վստահության պակասը պայմանավորված է եղել հակապատվաստումային քարոզչությամբ, կեղծ տեղեկատվության կայծակնային տարածմամբ և այլ գործոններով:

«Բոլոր երկրներում էլ ժամանակ է պահանջվում, որ հասարակությանը ինֆորմացիա տրամադրվի այն մասին, թե ինչ պատվաստանյութեր կան, ինչ ազդեցություն ունեն և այլն: Մեր քաղաքականությունը մշակելիս գնացինք կրթելու, ճշգրիտ ինֆորմացիա փոխանցելու և պատվաստման գործընթացի կարևորությունը մարդկանց հասցնելու ճանապարհով: Կարող եմ ասել, որ արդեն իսկ նկատում ենք դրա պտուղները»,-շեշտեց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանը նշեց, որ վերջին ամիսներին Հայաստանում հակահամաճարակային իրավիճակը բարվոք է, և դա է պատճառը, որ սահմանափակումները խիստ չեն: Մարդիկ կարող են հանգիստ այցելել ժամանցի վայրեր: Ավանեսյանը կարծում է, որ դա փոքրացնում է քայլ անելու և կանխարգելիչ գործողություն իրականացնելու, առողջ լինելու մոտիվացիան, սակայն իրենք շարունակելու են մարդկանց կամովին պատվաստման բերելու քաղաքականությունը, որը ժամանակ է պահանջում:

Հայերեն

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն