Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և համակրանքի վրա: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել փոխըմբռնման մթնոլորտում, և երկու ժողովուրդների պատմական սերտ կապերը նոր խթան կհանդիսանան մեր երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ու համագործակցության հետագա զարգացման համար»,-իր ուղերձում մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում