Կորոնավիրուսի դեմ շատ մարդկանց պատվաստումը պատնեշ կստեղծի անընդհատ մուտացվող շտամների դեմ. Ավանեսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ կարճ ժամանակում կորոնավիրուսի դեմ շատ մարդկանց պատվաստումը կարող է պատնեշ ստեղծել անընդհատ մուտացվող շտամների դեմ: Դա կարող է բերել պատվաստանյութերի անընդհատ հետազոտման և հնարավորություն տալ հասկանալու, թե դրանք որքանով են պահպանում կորոնավիրուսի դեմ իրենց արդյունավետության նույն աստիճանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավանեսյանն ասաց հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Խոսելով կորոնավիրուսի նոր շտամների շրջանառության մասին՝ նա շեշտեց, թե բոլորին մտահոգում է այն, որ վարակը, անընդհատ շրջանառության մեջ լինելով, մուտացվում է և ձեռք է բերում նորանոր հատկանիշներ: «Դա նկատելի էր ձմռանը շրջանառվող անգլիական շտամի դեպքում, այնուհետև Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման ժամանակ ի հայտ եկավ հնդկական շտամը, որն այս պահին հիմնական շտամներից է: ՌԴ-ում ու Վրաստանում արձանագրվել են հնդկական «Դելտա» շտամի դեպքեր: Մենք ընթացիկ ընտրանքային հետազոտություններ ենք կատարում: Եթե առաջիկայում հետազոտությունների արդյունքում Հայաստանում հայտնաբերվի «Դելտա», կներկայացնենք հանրությանը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանն ընդգծեց, որ «Դելտա» շտամն արագ է տարածվում և աչքի է ընկնում հիվանդացության ծանրության բարձր աստիճանով: «Ամեն ալիքի հետ, ամեն շրջանառվող շտամի հետ դա նկատում ենք: Ցավոք, պատվաստման գործընթացն աշխարհում չի ընթանում այն արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմը, ինչը չի թողնի, որ վարակն անընդհատ մուտացվի»,-ասաց նա:

Հայերեն

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը