Եվրամիությունը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը. Մհեր Գրիգորյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը ձեռնարկված բարեփոխումների հավակնոտ ծրագրի կենսագործման հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ ամփոփելով Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի գլխավորած պատվիրակության այցի արդյունքները:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ չնայած իր առջև ծառացած մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին:

«Կցանկանայի շեշտել, որ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական միությունը եղել է և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը: Այս համատեքստում անպայման պետք է անդրադառնամ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի ու համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու կարևորությանը: Վերահաստատելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, վստահ եմ, մեծ դեր կունենա նաև այս բարեփոխումների շարունակականությունն ապահովելու գործում», - ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին, որի գլխավորած պատվիրակությունը այժմ գտնվում է Երևանում, հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ:

Եվրոպական հանձնակատարի այցի ընթացքում, ինչպես տեղեկացրեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, գործընկերության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ:

Կողմերն անդրադարձել են 2020 թվականին ի հայտ եկած ծանր մարտահրավերներին, մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին:

«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը երախտապարտ է Եվրամիությանը թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից տուժած մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով տրամադրված հումանիտար աջակցության համար: Հանձնակատարի հետ քննարկել ենք Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի ծանրագույն հետևանքների և հետպատերազմյան իրավիճակի մեղմմանը ուղղված մեր հետագա գործողությունները: », - ասաց Մհեր Գրիգորյանը՝ այս համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

«Որպես առաջնահերթ գերակայություն կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով, առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ», - շեշտեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Հայերեն العربية English Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն